Տվյալների գաղտնիության սկզբունքները

Հետևյալ հինգ սկզբունքները գալիս են Mozilla Manifesto-ից և տեղեկացնում են, թե մենք ինչպես ենք՝

  • զարգացնում մեր ծրագրերը և ծառայությունները
  • կառավարում օգտվողի այն տվյալները, որ հավաքում ենք
  • ընտրում և գործակցում գործընկերների հետ
  • ձևավորում մեր հանրային քաղաքականությունը և քարոզչությունը
  1. Առանց անակնկալների

    Օգտագործել և տարածել տեղեկատվությունը մի ճանապարհով, որ թափանցիկ է և օգտվողի համար շահեկան:

  2. Օգտվողի հսկողություն

    Զարգացնել ծրագրերը և քարոզել լավագույն փորձը, ինչը հնարավորություն է տալիս օգտվողներին կառավարել իրենց տվյալները և առցանց փորձառությունը:

  3. Սահմանափակ տվյալներ

    Հավաքում ենք միայն այն, ինչ մեզ պետք է, նույնականացնելու համար որտեղ հնարավոր է և ջնջելու, երբ այլևս պետք չէ:

  4. Խելամիտ կարգավորումներ

    Ձևավորված է խելամիտ հավասարակշռություն՝ անվտանգության և օգտվողի փորձառության միջև:

  5. Խորը պաշտպանություն

    Պահպանված է անվտանգության բազմաշերտ կառավարում և գործելակերպ, որոնք հիմնականում հրապարակայնորեն ստուգելի են: