Դյուրին մեկնարկ

Էլ. փոստարկղերի կարգաբերման օգնական

Այս յուրահատկության համար նախկինում դուք պետք է իմանայք ձեր IMAP, SMTP, և SSL/TLS կարգավորումները: Այժմ միակ բանը, որ մեզ պետք է՝ դա ձեր անունն է, էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը, մնացածը կանի ծրագիրը:

Մեկ սեղմամբ Հասցեագրքի հասանելիություն

Մեկ սեղմամբ Հասցեագրքի հասանելիությունը ապահովում է արագ և դյուրին մուտք՝ գրքում նոր մարդկանք ավելացնելու համար: Ավելացրեք մարդկանց՝ պարզապես սեղմելով ձեր ստացած նամակի աստղին: Կրկնակի սեղմեք և կկարողանաք ավելացնել լրացուցիչ տվյալներ՝ լուսանկար, ծննդյան օր և այլն:

Կցորդի հիշեցում

Կցորդի հիշեցումը հետևում է, որ դուք չմոռանաք կցել word կամ այլ տեսակի փաստաթուղթ նամակին (եթե այդ մասին հիշատակություն կա նամակում):

Ներդիրներ և որոնում

Ներդիրներ

Եթե հավանում եք Firefox-ի ներդիրների համակարգը, ապա կհավանեք նաև սա: Ներդիրները հնարավորություն են տալիս Ձեզ բացել էլ. նամակները տարբեր երդիրներում և արագորեն անցում կատարել դրանց միջև: Օրինակ՝ եթե պատասխանում եք մի նամակի, բայց պետք է տվյալ վերցնե նախորդ նամակից: Ներդիրները տալիս են այդ հնարավորությունը:

Կրկնակի սեղմամբ կամ enter-ի միջոցով այժմ նամակը կբացվի նոր ներդիրում: Իսկ մկնիկի աջ սեղմումը նամակին կամ թղթապանակին՝ այն կբացի նոր ներդիրում, բայց արդեն խորապատկերում:

Thunderbird-ից դուրս գալիս տեսանելի ներդիրները կպահպանվեն և կվերականգնվեն հաջորդ անգամ Thunderbird-ը բացելիս: Կա նաև Ներդիրներ ընտրացանկ՝ Ներդիրներ գործիքագոտում, որը կօգնի փոխանջատել ներդիրները:

Արագ զտման գործիքագոտի

Արագ զտման գործիքագոտին հնարավորություն է տալիս զտել ձեր էլ. նամակները ավելի արագ: Մուտքագրեք բառեր Արագ զտման գործիքագոտու դաշտում և արդյունքները միանգամից կցուցադրվեն Ձեզ: Կամ՝ կարող եք զտել ձեր նամակները ըստ նորերի, կցապիտակների և Հասցեագրքի մարդկանց: Նաև կարող եք "Գամել" կամ պահպանել զտիչը և օգտագործել այն տարբեր թղթապանակներում:

Որոնում

Որոնման հնարավորությունը Thunderbird-ում բաղկացած է զտման և ժամանակացույցի գործիքից՝ գտնելու հենց այն նամակը, որը փնտրում եք: Thunderbird-ը նաև ցուցակագրում է ձեր բոլոր նամակները՝ արագացնելու համար որոնումը: Որոնման արդյունքները կցուցադրվեն նոր ներդիրում:

Նամակների արխիվացում

Եթե մտածում եք, որ որևէ էլ. նամակ Ձեզ կարող է պետք գալ հետագայում, բայց ցանկանում եք հեռացնել այն Մուտքայինից առանց ջնջելու՝ արխիվացրեք այն: Արխիվացումը կօգնի ազատել Մուտքայինը և կտեղափոխի նշված նամակը Արխիվ թղթապանակ:

Արխիվացնելու համար սեղմեք Արխիվացնել կոճակը կամ սեղմած պահեք ‘A’ ստեղնը:

Ակտիվության կառավար

Ակտիվության կառավարը գրանցու է Thunderbird-ի և ձեր էլ. փոստարկղի մատակարարի միջև տեղի ունեցած ցանկացած փոխազդեցություն: Այդպիսով՝ մեկ տեղում կարող եք դիտել այն ամենը, ինչ տեղի է ունեցել ձեր փոստի հետ:

Հարմարեցրեք էլ. փոստի հետ ձեր աշխատանքը

Thunderbird-ի տեսքը

Personas-ով՝ թեթև "շապիկներով"՝ դուք կարող եք ակնթարթորեն փոխել Thunderbird-ի տեսքը: Հարյուրավոր ձևավորումներ են հասանելի՝ ֆիլմերի, հայտնի ապրանքանիշերի և այլ բազմաթիվ թեմաներով: Կարող եք նաև ընտրել նաև Թեմաներ, որոնք ամբողջովին կփոխեն Thunderbird-ի տեսքը:

Խելացի թղթապանակներ

Խելացի թղթապանակները կօգնեն կառավարել մի քանի փոստարկղեր՝ միացնելով որոշ հատուկ թղթապանակները, ինչպես օրինակ՝ Մուտքայինը, Ուղարկվածը կամ Արխիվը: Ամեն անգամ յուրաքանչյուր փոստարկղի Մուտքային գնալու փոխարեն դուք կկարողանաք տեսնել ձեր բոլոր ստացած նամակները մեկ Մուտքային թղթապանակում:

Հավելումների կառավարիչ

Գտեք և տեղադրեք հավելումներ անմիջականորեն Thunderbird-ում: Այլևս կարիք չկա այցելել հավելումների կայքը: Համոզվա՞ծ չեք հավելումների ընտրության հարցում: Վարկանիշը, երաշխավորությունները, նկարագրությունները և պատկերները կօգնեն ընտրություն կատարել:

Անվտանգ է և պաշտպանում է ձեր էլ. փոստը

Կայուն գաղտնիություն

Thunderbird-ը առաջարկում է օգտվողների գաղտնիության և հեռակա պատկերներից պաշտպանություն: Thunderbird-ը ինքնաբար կարգելափակի հեռակա պատկերները, որոնք ստանում եք էլ. նամակներով:

Որսման պաշտպանություն

Thunderbird-ը պաշտպանում է Ձեզ էլ. ցանկացած վտանգից, որը կարող է հանգեցնել տվյալների կորստի: Ծրագիրը կհաղորդի Ձեզ, եթե հայտնաբերվեի որսման հավանական փորձ: Որպես պաշտպանության երկրորդ աստիճան՝ Thunderbird-ը կզգուշացնի, երբ դուք սեղմեք որևէ հղման, որը, ենթադրվում է, Ձեզ կտեղափոխի մի կայք, որը տարբերվում է նամակում նշված URL-ից:

Ինքնաշխատ թարմացումներ

Thunderbird-ի թարմացումների համակարգը կստուգի, թե արդյոք դուք օգտագործում եք ծրագրի վերջին տարբերակը: Իսկ եթե ոչ՝ կծանուցի թարմացումների մասին: Անվտանգության այդ թարմացումենրը փոքր են (սովորաար 200-700ԿԲ), բայց կարևոր են անվտանգության ապահովման տեսանկյունից: Թարմացումների այս համակարգը աշխատում է Thunderbird-ի բոլոր տարբերակներում՝ Windows, Mac OS X և Linux՝ 40 տարբեր լեզուներով:

Ազատագրում թափոնից

Thunderbird-ի՝ թափոնի հանրահայտ գործիքները թարմացվել են: Ձեր ստացած ցանկացա նամակ անցնում է Thunderbird-ի խստագույն զտիչների միջոցով: Ամեն անգամ, երբ նամակը նշեք որպես թափոն՝ Thunderbird-ը "կսովորի" այդ գործողությունը և կլավարկի զտման իր գործառությունը: Thunderbird-ը նաև կարող է օգտաործել էլ. փոստի ձեր մատակարարների հակաթափոն զտիչները:

Բաց կոդով

Thunderbird-ը տարածվում է բաց կոդով, որի զարգացմանը մասնակցում են հազարավոր ծրագրավորողներ և անվտանգության մասնագետնր՝ ամբողջ աշխարհից: Մասնագետնեի մեր բաց և ակտիվ համայնքը ապահովում է մեր ծրագրերի անվտանգությունը և պարբերաբար թարմացումները, ինչը մեծ առավելություն է: Միաժամանակ հնարավորություն տալով մեզ օգտվել երրորդ կողմի անվտանգության ստուգման լավագույն գործիքներից՝ ապահովելով հետագա համընդհանուր անվտանգությունը: